ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից նախաձեռնված վերահսկողական աշխատանքների շրջանակներում իրականացված հերթական շրջայցի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 32/20 հասցեում հայտնաբերվել է «Մելնար» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայան, որը շահագործվում էր տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով առկա հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում տնտեսավարողի կողմից կամովին ապամոնտաժվել են լցակայանը և դրա տարողությունները։