ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
 Մենյու
azdararir_gif
Թեժ գիծ
8510

Կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2018 թվականի N 730-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կանոնադրությունը' համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին' սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին' սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո'

  • մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցման գործընթացը.
  • 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին' սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնին փոխանցվող' Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությանն ամրացված գույքի (ներառյալ՝ տեսչությունների կողմից իրականացված ստուգումների ընթացքում կազմված ստուգումների փաթեթների ցանկը:

5. Տեսչական մարմնի կառավարման խորհրդին' խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:

6. Տեսչական մարմնի ղեկավարին'

  • նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի աշխատողների թիվը.
  • տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
  • քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո' երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել տեսչական մարմնի հաստիքացուցակը խորհրդի հավանությանը ներկայացնելը և այն հաստատելը.
  • տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
  • նշանակումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության լուծարման պահից' սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել տեսչական մարմնին:

 

 

                 ՀՀ վարչապետ                                                                                 Ն. Փաշինյան

               2018 թ. հունիսի 11

                     Երևան                                                                                            Հավելված

                                                                                                                        ՀՀ վարչապետի

                                                                                                            2018 թ. հունիսի 11-ի N 730-Լ որոշման

 

 


Ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Միկոյան 109/8

+374 60 70 85 10

info@utfsib.gov.am

© 2021 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo