Սեպտեմբերի 3-ին կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։
Նիստին մասնակցել է նաև հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։
Առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարարը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։
Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։