ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արմավիրի մարզի Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում «Ford Transit 2.5D» մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, ինչպես նաև ավտոմեքենային կից տարածքում տեղադրված՝ թվով 2 հատ, յուրաքանչյուրը՝ 2.000 լիտր տարողությամբ, պլաստիկե տարայի միջոցով իրականացվում է դիզելային վառելիքի վաճառք։
Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են, որ «Բեսթ Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտ/ԱՎՕ/ հանդիսացող շարժական լցակայանը՝ որպես ԱՎՕ, սահմանված կարգով գրանցված չէ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
Նշված երկու օբյեկտներում էլ արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։
Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել է Երևանի, Արին Բերդի 14 հասցեում գտնվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ինչպես նաև արգելվել է «Բեսթ Ինվեսթ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ford Transit 2.5D» մակնիշի տրանսպորտային միջոցի, նշված ավտոմեքենային կից տարածքում տեղադրված 2.000 լիտր տարողությամբ պլաստիկե տարայի միջոցով նավթամթերքի լցավորման կայանի շահագործումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում նշված օբյեկտները նաև կապարակնքվել են։