ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), շարունակում է խստացված վերահսկողություն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում գործող բենզա-գազալցակայանների՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Նախազգուշացնում ենք, որ Տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում նորմատիվ-տեխնիկակական պահանջների խախտումներով բենզա-գազալցակայանի շահագործման փաստ հայտնաբերվելու դեպքում ՏՄ-ի կողմից կայացվելու են դրանց գործունեությունը կասեցնելու որոշումներ, ինչպես նաև Տեսչական մարմնի և գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվելու է ապօրինի բենզա-գազալցակայանների ապամոնտաժման գործընթաց։