ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման որակը և անվտանգությունը բարելավելու նպատակով պարբերաբար իրականացվելու են վերահսկողական խիստ գործառույթներ՝ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ անհրաժեշտ է համարվում վերանայելու Ձեր կողմից մատուցվող ծառայությունների գործընթացը և որակը՝ հետագա վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Հիմք ընդունելով 𝟎𝟓․𝟏𝟐․𝟐𝟎𝟎𝟔 թվականի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» թիվ ՀՕ-𝟐𝟑𝟑-Ն ՀՀ օրենքի, 𝟏𝟏.𝟎𝟏.𝟏𝟗𝟗𝟖 թվականի «Պետական տուրքի մասին» թիվ ՀՕ-𝟏𝟖𝟔 ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 𝟐𝟕․𝟏𝟐․𝟐𝟎𝟎𝟕 թվականի «ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 𝟏𝟓𝟖𝟕-Ն որոշման, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի դրույթները՝ Տեսչական մարմինն իրավախախտների նկատմամբ կիրառելու է պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածների։