ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․ վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության
Բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներում, ինչպես նաև հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններում գործող 250 կիլոգրամից ավելի բեռնատարողությամբ վերելակները համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ-ներ) և ենթակա են Լիազոր մարմնի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և ամենամյա տեխնիկական փորձաքննության։
Տեսչական մարմինը պատասխանատուներին զգուշացնում է․
Անհապաղ ապահովել օրենքով սահմանված կարգով վերելակների՝ ռեեստրում գրանցման և ամենամյա տեխնիկական փորձաքննության անցկացման պահանջները, հակառակ դեպքում՝ Տեսչական մարմինը կձեռնարկի համապատասխան միջոցներ օրենքով իրեն վերապահված լիազորությունները ողջ ծավալով իրացնելու ուղղությամբ, մասնավորապես կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ և կկայացնի որոշում՝ դրանց շահագործումը կասեցնելու վերաբերյալ։