ՀՀ կառավարությունը 2022 թ․ դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշմամբ հաստատել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների (երրորդ երկրներ) անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), ՀՀ-ում արտադրված, ՀՀ-ում շրջանառության մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցներին (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները։
Ըստ այդմ՝ ներմուծված տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորման ու վարման գործընթացն ապահովելու է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, իսկ տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/39440/