Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1987թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում:
Կրթություն
2004թ. ավարտել է հ. 152 միջնակարգ դպրոցը:
2004-2009թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում մասնագիտությամբ, ստացել է բակալավրի աստիճան:
2009-2011թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ ավտոմատացում և կառավարում մասնագիտությամբ, ստացել է մագիստրոսի աստիճան:
2021 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» բաժինը՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան:
Ներկայումս ՀՊՏՀ-ի «Մակրոէկոնոմիկա» ամբիոնի հայցորդ է՝ տնտեսագիտության, դրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2005-2007թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանության և շահագործման» ՓԲԸ-ում՝ որպես հերթապահ, ապա՝ ավտոմատիկայի ինժեներ-մասնագետ:
2007-2009թթ. ապրիլին աշխատել է աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի գործավար:
2009թ. մեկամսյա փորձաշրջանով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության պաշտոնում: 2009թ. հունիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2009թ. օգոստոսին նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում՝ ստանալով համայնքային ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2012թ. ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում:
2013թ. ժամկետային պայմանագրով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում:
2014թ. նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետ և ստացել համայնքային ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2019թ. նշանակվել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ:
2020թ. ապրիլին նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ:
2022թ․ հոկտեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։
Կոնտակտային տվյալներ
Email: garegin.khachatryan@utfsib.gov.am
Հեռ․։ (+374 60) 70 85 00 , Ներքին՝ 1000