Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երևանյան խճուղի 14/1 հասցեում, ինչպես նաև Երևան քաղաքի Ռոստովյան 13/2 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների նկատմամբ։
Տեսչական մարմնի Արարատի և Երևանի տարածքային բաժինների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը:
Նշենք, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժվել են հեղուկացված ծխաջրածնային գազալցակայանները։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10