Տեղեկացնում ենք, որ «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունով կրկին ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։
Նշված կեղծ էջերից Տեսչական մարմնի աշխատակիցներին և այլ անձանց ուղարկվում են հաղորդագրություններ՝ ներքին, մասնագիտական կամ ծառայողական տեղեկատվություն, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր ստանալու նպատակով։
Պաշտոնապես հայտարարում ենք. այդ օգտահաշիվները կեղծ են և որևէ առնչություն չունեն Տեսչական մարմնի ղեկավարի հետ։
Հորդորում ենք՝
❌ Չկատարել այդ օգտահաշիվներից ստացվող հանձնարարականները, պահանջները կամ ցուցումները։
❌ Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական կամ անձնական տվյալներ ու փաստաթղթեր։
❌ Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա որպես պաշտոնական աղբյուրի։
📞 Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք պահպանել դրանք և կապ հաստատել Տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի հետ՝ (+374 60) 70 85 04 հեռախոսահամարով, կամ թեժ գծի 85 10 հեռախոսահամարով։
⚠️ Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, և դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10