ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 32 հասցեում շահագործվող «Ծիրան Մարկետ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող սուպերմարկետում։
Ստուգման արդյունքում առևտրային սրահում և պահեստային հատվածում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների շուրջ երկու տասնյակին հասնող խախտումներ։
Առևտրի սրահում արձանագրված խախտումների մասով Տեսչական մարմնի կողմից տրվել է կարգադրագիր՝ սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները, իսկ պահեստային հատվածում հաշվի առնելով արձանագրված խախտումների ռիսկայնությունը և վտանգավորությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 32 հասցեում գործող պահեստի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կապարակնքվել է նշված հասցեի պահեստի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10