ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին համայնքիԱրագածավան գյուղի գործարանային 2 հասցեում «Արագած-Պեռլիտ» ԲԲ ընկերության կողմից շահագործվող հեղուկ վառելիքի լցավորման կայանում, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խորենացի փողոց 13 և 13/3 հասցեներում «Ռոմիլար» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում և պահեստարանում:
ՏՄ Արագածոտնի և Շիրակի մարզերի հրդեհային անվտանգության ոլորտի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել տվյալ հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի և պահեստարանի, ինչպես նաև հեղուկ վառելիքի լցավորման կայանի գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Հարկ է նշել, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ օբյեկտները կապարակնքվել են։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10